Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին

Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին
19.09.2023 | 22:50
Իմ տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ: Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ ուղերձը միայն իմ կարծիքն է ներկայացնում:
Ի դեպ, կապը շատ վատ է Արցախում, քանի որ ցեղասպան ռեժիմը թիրախավորել է նաև կապի համակարգը: Կփորձեմ պարբերաբար որոշ թարմացումներ անել այստեղ, իսկ անգլերեն թարմացումները կատարում եմ X-ի (թվիթթերյան) իմ էջում՝

Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ